Արհեստները Հայաստանում

Опубликовано 

Հայաստանում վաղ անցյալում տարածված էին տնային արհեստները, հետո արդեն  շուկայական արհեստները, որոնք գոյատևել են և հասել մեր օրերը:

«Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված, չունեցողը ՝ մինչև իրիկուն»

Հին հայկական առած, որի շնորհիվ կարելի է պատկերացում կազմել թե ինչ դեր և նշանակություն է ունեցել արհեստը հայկական կենցաղում-առօրյայում, և թե ինչպիսի հարգանք են վայելել արհեստ ունեցող մարդիկ հասարակության մեջ: Ժամանակին շատերն են զբաղվել արհեստով, սակայն իրենց արհեստը պահպանել են միայն նրանք ում համար արհեստը չի եղել պարզապես աշխատանք և փող աշխատելու միջոց, այլ ապրելակերպ՝ միտված արվեստ ստեղծելուն: Քանի որ, շատ արհեստի գործեր, այնքան մեծ արժեք են ներկայացրել ու գնահատվել ու համարվում են արվեստի գործեր:

https://youtube.com/watch?v=DF-7fszjx4w%3Fversion%3D3%26rel%3D1%26showsearch%3D0%26showinfo%3D1%26iv_load_policy%3D1%26fs%3D1%26hl%3Dru%26autohide%3D2%26wmode%3Dtransparent

Այս ամենի հետ մեկտեղ հայկական մշակույթը շարունակում է առանձնանալ իր յուրահատուկ արհեստներով, որոնցից, ցավոք, այսօր քչերն են պահպանվել:
Շուկայական արհեստներով զբաղվող հմուտ արհեստավորները ստեղծել են բարձր արժեք ունեցող արտադրանք: Առավել հին  են մորթու, կաշվի արտադրանքի, կավագործական իրերի, փայտի վերամշակման արհեստները:
Քարի տարատեսակներով հարուստ Հայաստանում հնագույն ժամանակներից  զարգացած էին քարգործությունը. տները, ամրոցները,  եկեղեցիները, կամուրջները հիմնականում կառուցվել են քարից:  Հետագայում հայտնաբերեցին կավը, մեծ զարգացում ապրեց բրուտագործությունը:
Հայաստանը հայտնի էր նաև իր գործվածքներով (բեհեզ, ծիրանի, կերպաս, թավիշ, ) ու կաշվեղենով, դրանք արտադրող արհեստներով՝  մանածագործություն, մետաքսագործություն, բամբակագործություն, կտավագործություն, գորգագործություն, կարպետագործություն, թաղիքագործություն, կոշկակարություն, որոնց սերտորեն կապված էր ներկարարությունը: Պատմական Հայաստանի քաղաքներից շատերը որևէ արհեստի նշանավոր կենտրոններ էին: Արհեստավորներին ղեկավարել են տվյալ արհեստի շահերը պաշտպանող համքարությունները( սրանք նույն արհեստով զբաղվող մարդկանց խմբեր էին՝ կոշկակարների, քանդակագործների….):

Գդակագործություն

Ժամանակին մեծ նշանակություն են տվել գլխարկին՝ ով գլխարկ չուներ պատիվ էլ չուներ: Այժմ միայն 50-ից բարձր տղամարդիկ են գլխարկ կրում:  Ժամանակին գդակագործ վարպետները շատ են եղել, բայց այժմ  Երևանի միակ գլխարկներ ստեղծող վարպետները մեկ կամ երկու հոգի են:
Օրինակ՝ գյումրեցի տղամարդու գլխարկը ՝ «շափխան», իր պատիվն էր։ Հարբած կամ բարկացած ժամանակ տան տղամարդը տուն գնալիս երկու ֆայտոն էր կանգնեցնում. առաջինով պատիվը՝ գլխարկն էր ճանապարհում տուն, երկրորդով ինքն էր գնում։

Գդակագործություն

Հմայիլ- թալիսման՝ Դաղդղան

Դաղդղանները փայտից պատրաստված հմայիլ-թալիսմաններ են, որոնք ունեցել են լայն կիրառություն կենցաղում: Դաղդղաններ կախել են տան մուտքի դռան վերևում, կճուճներից և կարասներից, որպեսզի մթերքը պաշտպանեն մրջյուններից: Հատուկ դաղդղաններ են պատրաստվել նաև մարդկանց և կենդանիների համար: Դաղդղանների պատրաստման համար ընտրել են հատուկ սրբազան համարվող Դաղդղան ծառի փայտը: Դաղդղանները առանձնահատուկ են նաև նրանով, որ յուրաքանչյուրն առանձնահատուկ նախշերով է պատրաստվում և յուրաքանչյուրն առանձին արվեստի ստեղծագործություն է: Դաղդղան պատրաստելիս վարպետը պետք է միայն դրական զգացողություններ ունենա և պետք է հեռու մնա բացասական մտքերից, քանի որ այդ զգացողությունները դաղդղանի հետ փոխանցվում են այն մարդուն ում համար այն պատրաստված է:
Այսօր դաղդղան պատրաստող վարպետները քիչ են և մեծ մասամբ դրա պատրաստման մանրուքները գաղտնի են պահում: Այժմ դարդղանը կորցրել է իր նշանակությունը, սակայն այն կարող է յուրահատուկ այցեքարտ դառնալ Հայաստանի համար:

Daghdghan

Մուշուրբա կամ կլկլան բաժակ

Մուշուրբա կոչվող յուրօրինակ կլկլան բաժակների ծննդավայրը Գյումրին է: Այն հանդիսանում է գյումրեցիների ամենացանկալի նվերը: Մուշուրբան պղնձից, լատունից, արծաթից և հազվադեպ ոսկուց պատրաստվող բաժակ է: Բաժակի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ խմելիս յուրահատուկ կլկլոց է լսվում, որտեղից էլ առաջացել է բաժակի անվանումը: Ամեն նոր մուշուրբայի պատրաստման համար 8 ժամ է պահանջվում: Մուշուրբայի գաղտնիքը հայտնի է միայն վարպետ Էդվարդ Ժամկոչյանին, ով ամբողջ աշխարհում այս գավաթը պատրաստող միակ մարդն է:
Որպես ավանդույթ Գյումրիում արհեստավորները իրենց գործը փոխանցում են որդիներին: Իրենք որպես աշակերտ բերում են իրենց որդիներին արհեստանոց, քանզի արհեստն ընտանեկան աշխատանք է: Ավանդույթը թույլ է տալիս, որ արհեստն անցնի հորից որդուն, և մարդիկ էլ կապում են այն հենց այդ ընտանիքի անվան հետ: Բացի այդ այդպես են փոխանցվում նաև վարպետի գաղտնիքները: Դրա համար էլ վարպետ Էդվարդն իր որդուն՝ Սուրենին սովորեցրել է մուշուրբա ստեղծելու արվեստը և գաղտնիքները:

Մուշուրբա

My Hobby

Hello! I’d like to tell you about my favorite hobby – painting. I started painting when I was six years old. My grandmother gave me a set of watercolors for my birthday, and I fell in love with creating pictures. Every Saturday morning, I go to an art club at our school. Our teacher, Ms. Sargsyan, is really good at painting and teaches us different techniques. Last week, we learned how to paint landscapes with mountains and lakes. I painted a picture of Lake Sevan with Mount Aragats in the background. Ms. Sargsyan said it was very good!

I have a small desk in my bedroom where I keep all my art supplies. I have watercolors, acrylics, colored pencils, and pastels.

My favorite things to paint are flowers and animals. Sometimes I paint portraits of my family too, but faces are difficult to get right! In the future, I’d like to become a famous artist. I’m practicing hard to improve my skills. I also visit art galleries and museums with my parents to see works by great artists.

My favorite artist is Martiros Saryan, who painted beautiful Armenian landscapes with bright colors. Painting makes me happy because I can express my feelings through colors and shapes. It’s also very relaxing. When I’m painting, I forget about everything else and just focus on my artwork.

Vocabulary

Hobby – նախասիրություն, painting – նկարչություն, watercolours – ջրաներկեր, techniques – տեխնիկաներ, landscapes – բնապատկերներ, supplies – պարագաներ, acrylics – ակրիլային ներկեր, portraits – դիմանկարներ, galleries – պատկերասրահներ, museums – թանգարաններ, express – արտահայտել, feelings – զգացմունքներ, relaxing – հանգստացնող, artwork – արվեստի գործ:

Exercise 1:

True or False? Write T for true statements and F for false ones f

1. Hayk started painting when he was seven years old. f

2. Hayk’s grandmother gave him a set of watercolors.t

3. Hayk goes to an art club on Sundays. f

4. Ms. Sargsyan teaches mathematics at school. f

5. Hayk’s favorite artist is Martiros Saryan. t

Exercise 2:

Complete the sentences with the correct word from the vocabulary list.

1. Painting is Hayk’s favorite ___hobby____.

2. Hayk’s grandmother gave him a set of ____watercolors___ for his birthday.

3. At the art club, Ms. Sargsyan teaches different ___t echniques___.

4. Hayk keeps his art ___supplies____ on a small desk in her bedroom. 5. Hayk likes to paint flowers, animals, and ____portrest___ of his family.

7. Hayk visits art ___galleries____ and ____museums___ with his parents.

8. Painting helps Hayk ____express___ his ___filling____ through colors and shapes.

Տրամաբանական խնդիրներ

1․ Եթե Արամի մտապահած թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք  89, ապա կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։ 73

 2․Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։ 157

3․ Եթե մտքում պահված թիվը 20 անգամ մեծացնենք, իսկ ստացվածը մեծացնենք 20-ով, 140 կստացվի։ Ո՞ր թիվն են մտքումս պահել։ 

 4․Առաջին կանգառում ավտոբուսից իջան 3 ուղևոր, երկրորդ կանգառում՝ բարձրացան 6 ուղևոր, երրորդ կանգառում իջան 4 ուղևոր և բարձրացան 3 ուղևոր։ Արդյունքում ավտոբուսում մնացին 15 ուղևոր։ Սկզբում ավտոբուսում քանի ուղևոր կար։

5․Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք  Նարեի մտապահված  թիվը։

6․ Չորս եղբայրներից յուրաքանչյուրը ունի 1 քույր։ Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։

7․Սարգիսն արթնացել է մեկ ու կես ժամ առաջ։ Երեք ու կես ժամ հետո նա գնացքով կմեկնի իր տատիկի մոտ։ Գնացքը մեկնելուց քանի՞ ժամ առաջ է նա արթնացել։

8․Եթե գումարենք յոթանիշ թվի թվանշանները, կստացվի 6։ Ինչի՞ է հավասար այդ թվանշանների արտադրյալը։

9․ Հայրը 65 տարեկան է, դուստրը՝ 41։ Քանի՞ տարեկան էր հայրը, երբ դուտրը 16 տարեկան էր։

10․Հսկան մի մեծ այգի ուներ։ Մի անգամ, իմանալով որ Հսկան տանը չէ, Հայկն ու Դավիթը մտան նրա այգի։ Նրանք իրենց գրպանները լցրեցին տարբեր մրգերով ու պատրաստվում էին դուրս գալ այգուց, երբ Հսկան վերադարձավ։ Բռնելով տղաներին, նա դատարկեց նրանց գրպաններն ու պայման դրեց. «Եթե դուք գուշակեք իմ տարիքը, ես ձեզ բաց կթողնեմ ու կհյուրասիրեմ, իսկ եթե ոչ, ապա վերջներդ եկել է»։

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՎԿԻԱՆՈՍ, ԴՐԱ ՄԱՍԵՐԸ

Երկրագնդի մակերեսի 7/10 մասն զբաղեցնում է ջրային տարածքը, որը հայտնի է Համաշխարհային օվկիանոս անվանմամբ:

Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը, որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս:

Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայ­մանականորեն բաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ : Շատ հաճախ առանձնացնում են մեկ օվկիանոս ևս՝ Հարավայինը, որը ողողում է Անտարկտիդայի ափերը:

Խաղաղ օվկիանոսը տարածքով ամենամեծն է: Այն ավելի ընդարձակ տարածություն է զբաղեցնում, քան ամբողջ ցամաքը:

Մեծությամբ երկրորդն Ատլանտյան օվկիանոսն է, երրորդը՝ Հնդկականը, և ամենափոքրը՝ Հյուսիսային Սառուցյալը:

Օվկիանոսի մաս են կազմում նաև ծովերը, ծովածոցերը, նեղուցները:

Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական և կենդանական աշխարհով: Օրինակ, Միջ­երկրական ծովը, Սև ծովը և այլն:

Օվկիանոսի կամ ծովի այն մասերը, որոնք առավել շատ են ներթա­փանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ, Բենգալյան ծոցը: Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բա­ժանող բնական ջրային նեղ տարածքները կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը:

Համաշխարհային օվկիանոսի ջուրը, ներթափանցելով ցամաքի մեջ, վերջինս խիստ մասնատել է, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ կղզիներ և թերակղզիներ:

Ցամաքի համեմատաբար փոքր տարածքները, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ: Ի տարբերություն կղզիների, թերակղզիները ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով: Դրան մի կողմով միացած են ցամաքին:

Համաշխարհային օվկիանոսի հատակը ցամաքի մակերևույթի նման անհարթ է: Այնտեղ կարելի է հանդիպել առանձին լեռների, լեռնաշղթանե­րի, ընդարձակ հարթությունների, խոր անդունդների:

Համաշխարհային օվկիանոսի ամենախոր իջվածքը Մարիանյանն է՝ 11022 մ, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում:

Օվկիանոսի խորությունը չափում են ձայնային խորաչափ (էխոլոտ) կոչվող սարքով, որր տեղադրվում է հատուկ նավերի վրա: Խորությունները չափում են հետևյալ կերպ. հաշվում են խորաչափից արձակած և հատակից անդրադարձած ձայնի անցած ժամանակը, որը, ենթադրենք, 8 վայրկյան է, բաժանում երկուսի (գնալու և վերադառնալու համար) և բազմապատկում օվկիանոսի ջրում ձայնի արագությանը՝ մոտ 1500 մ/վ, ստանում խորությունը՝ 1500 ■ 8 : 2 = 6000 մ:

Օվկիանոսի ջուրը տաքանում է Արեգակից:

Ամենատաք ջրերը հասարակածային շրջանի ջրերն են, որտեղ օվկիանոսի մակերևույթին ջերմաստիճանը 28-30 0C է:Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է և մերձբևեռային շրջաններում դառնում -1-ից -20 C:

Համաշխարհային օվկիանոսի ջուրն ունի դառնա­ղի համ: Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ (35 գ/լ): Ամենաաղի ծովը Կարմիրն է՝ 41 գ/լ աղ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը:
  2. Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:
  3. Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:
  4. Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը:

Գրերի գյուտը

Հազար վեց հարյուր տարի առաջ Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատը ցնծության մեջ էր։ Քաղաքի փողոցներն ու հրապարակները տոնական տեսք էին ստացել։ Ամենուրեք փողփողացող գույնզգույն դրոշներ էին, վարդեր, տոնականորեն հագնված մարդիկ։ Հրապարակում բարձր ու ուրախ երգեր էին հնչում։ Մարդիկ մեծ տոնի առթիվ շնորհավորում էին միմյանց։

Մայիսյան այդ պայծառ առավոտ հայ ժողովուրդը առաջին անգամ նշում էր հայերեն տառերի գյուտի մեծ տոնը։ Բոլորը գնում էին դեպի քաղաքի գլխավոր դարպասը, որտեղ պիտի դիմավորեին հեռավոր երկրներից վերադարձող Մեսրոպ Մաշտոցին։ Նա բերում էր հայերեն տառերը․․․

1 Բացատրի՛ր տրված բառերը

Ցնծություն – Մեծ ուրախություն,

Փողփողալ – Ծածանվել, փաղփաղել,

2 Տեքստից դուրս գրի՛ր այն բառերը, որոնք ունեն արտասանության  և գրության տարբերություններ (ուղղագրական բառերը):

Օրինակ՝ առաջ, հագնված
մեջ
ժողովուրդը
Մարդիկ

3 Տեքստում ընդգծված բառերը ի՞նչ խոսքի մաս են և ո՞ր հարցին են պատասխանում։
Հազար վեց հարյուր – թվական
առաջին – թվական

4 Տեքստում ինչպե՞ս են բնութագրվում նշված գոյականները։

Օրինակ՝

տոնական տեսք

գույնզգույն   դրոշներ

  հագնված մարդիկ

 ուրախ երգեր

 պայծառ   առավոտ

գլխավոր դարպաս

դիմավորեին    երկրներ

5 Տրված բառերը ենթարկիր բառակազմական վերլուծության և գրիր տեսակը՝ ըստ կազմության։

Օրինակ՝

Մայրաքաղաք-մայր+ ա + քաղաք (բարդ բառ)

Տոնականորեն-տոն+ական+ որեն (ածանցավոր բառ)

Գեղեցկատես- գեղեցիկ + ա + տես (բարդ բառ)

Նորածագ- նոր + ա + ծագ (բարդ բառ)

Հայրենական- հայրեն + ական (ածանցավոր բառ)

Գլխավոր- գլխա + վոր (ածանցավոր բառ)

Բարձրահնչյուն- բարձր + ա + հենչյուն (բարդ բառ)

Գյուտարար- գյուտ + արար (ածանցավոր բառ)

Ուսուցիչ- ուսուց + իչ (ածանցավոր բառ)

6 Տեքստից դո՛ւրս գրիր գործողություն ցույց տվող մի քանի բառ։
ստացել էին
բերում էր
շնորհավորում էին
գնում էին
մեջ էր

7 Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։

Քաղաքի փողոցներն ու հրապարակները տոնական տե՞սք էին ստացել։

8 Համառոտի՛ր տրված նախադասությունը՝ թողնելով միայն գլխավոր անդամները (ենթական և ստորոգյալը)։

Հրապարակում բարձր ու ուրախ երգեր էին հնչում։

9 Ո՞ր քաղաքում էին դիմավորում Մեսրոպ Մաշտոցին։
Վաղարշապատ

10 Ինչպե՞ս էին մարդիկ դիմավորում  նրան։

Մարդիկ նրան դիմավորում էին գույնզգույն դրոշներով և մեծ ուրախությամբ։

ՋՐՈԼՈՐՏ՝ ՋՈՒՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ՋՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ջուրը բնության մեջ: Ջրոլորտ: Երկրագնդի մակերևույթի մեծ մասը ծածկված է ջրով:

Երկրագնդի վրա ջրի ծավալի մեծ մասը Համաշխարհային օվկիանո­սի աղի ջրերն են: Միայն չնչին մասը կազմում են ցամաքի, մթնո­լորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը:

Մարդուն անհրաժեշտ քաղց­րահամ ջրի ծավալի մեր մոլորա­կի վրա շատ չնչին է, ըստ որում՝ բաշխված է խիստ անհավասա­րաչափ: Մի տեղ ջրի ավելցուկի պատճառով գոյացել են ճահիճ­ներ, իսկ մեկ այլ տեղ ջրի սակա­վության պատճառով առաջացել են անապատներ:

Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:

Ջրի հատկությունները: Ջուրը թափանցիկ, անհոտ հեղուկ է: Իր որոշ զարմանալի հատկություններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերից:

Մաքուր ջուրը սառչում է 0 °C-ում, եռում և գոլորշի է դառնում 100 0C-ում:

Հայտնի է, որ նյութերը տաքանալիս ընդարձակվում են, դրանց խտությունը փոքրանում է, իսկ սառչելիս սեղմվում են, և խտությունր մեծանում է: Սակայն, ի տարբերություն բոլոր նյութերի՝ ջուրը միակ նյութն է, որի խտությունը պինդ վիճակում (սառույց) ավելի փոքր է, քան հեղուկ վիճակում: Ջրի կարևոր հատկություններից է նաև զանազան նյութեր իր մեջ լու­ծելու ունակությունը: Անցնելով ապարների միջով՝ ջուրը լուծում է զանա­զան նյութեր:

Բնական ջրերը, ըստ դրանց մեջ լուծված աղերի քանակի, լինում են քաղցրահամ և աղի:

Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ, իսկ 1 գրամից ավելի աղ պարունակող ջրերը կոչվում են աղի:

Աղի ջրերը պիտանի չեն խմելու և դաշտերի ոռոգման համար: Բոլորովին մաքուր ջրերը նույնպես պիտանի չեն, որովհետև ջրի մեջ բնական վիճա­կում լուծված որոշ քանակությամբ նյութերն անհրաժեշտ են բույսերի և կենդանիների կենսագործունեության ապահովման համար:

Նույնիսկ խմելու համար լավագույն է համարվում այն ջուրը, որի մեկ լիտրը պարունակում է չնչին քանակի լուծված նյութեր, և վնասակար բակ­տերիաներ չի պարունակում:

Ջրի մյուս կարևոր հատկությունը ջերմունակությունն է, այսինքն՝ ջեր­մություն կլանելու և կուտակելու հատկությունը:

Ջուրը սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Օրինակ՝ ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների ընթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որ­պես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանը կարող է մի քանի աստիճա­նով նվազել՝ մեղմացնելով շոգը: Իսկ ջուրը սառույց կամ գոլորշին հեղուկ դառնալիս տեղի է ունենում հակառակ գործրնթացը. կլանված ջերմու­թյունն անջատվում է և հաղորդվում շրջապատին:

Օրինակ՝ ջրավազանները, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանը կուտակ­ված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը:
    Ջուրը բնության մեջ:
  2. Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք:
    Ջուրը սառչում է գոլորշանում է տաքանում է։
  3. Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ:
    գետեր լճեր ճահիճներ։
  4. Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կլիմայի վրա:
    ջերմաին տատանումներին դիմակայելու հատկությունն է։
  5. Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամա­նակ հետո շոգը մեղմում է:

    ջերմաստիճանը կարող է մի քանի աստիճա­նով նվազել՝ մեղմացնելով շոգը:

Վերհիշում ենք.

  • Ի՞նչ է արմատը:
  • Ի՞նչ է ածանցը:
  • Ի՞նչ է հոդակապը:

Առաջադրանքներ՝

  1. Նշված արմատներով կազմի՛ր հոդակապով և ածանցավոր բառեր, օրինակ՝

Արմատ՝ արև

Ածանցավոր՝ արև+ային

Հոդակապով՝ արև+ա+ծաղիկ

Թագ — թագավոր -ած

Թագ —թագադիր -հդ

Մարդ — մարդկային – ած

Մարդ —մարդակեր – հդ

Գիր — գրային – ած

Գիր —գրատուն – հդ

Մազ —անմազ – ած

Մազ —մազարմատ – հդ

Դաս —դասարան – ած

Դաս —դասամիջոց – հդ

Ձեռ —ձեռք

Ձեռ —ձեռագործ – հդ

Արմատ, ածանց,  հոդակապ

Ա․Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների:

Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավորանթագթագուհի բառերը:

Բ․Բառի վերջից կամ  սկզբից ավելացող մասնիկները, որոնք փոխում են բառի իմաստը և կազմում նոր բառեր, կոչվում են ածանցներ:

Օրինակ՝ տուն-անտունգիրգրություն, խմորխմորեղեն:գիրգրային մարդ

Այս բառերի ան, ություն, եղեն մասնիկները ածանցներ են:

Գ․ Ա ձայնավորը, որն իրար է կապում բաղադրյալ բառի տարբեր բաղադրիչները, կոչվում է հոդակապ․ օրինակ՝ ծով+ա+նկար

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:

Օրինակ՝ մայրություն – մայր + ություն

անամոթ, ամպոտ, քարոտ, օդային, դժգոհ, հեռավոր, բարություն, գրավոր, անորոշ,  տհաճ:

2. Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:

ամառանոց, ամառային- ամառ
ջերմություն, ջերմանավ- ջերմ
նավահանգիստ, նավավար-նավ
վարիչ, վարել, ղեկավար-վար
հազարավոր, հազարամյակ- հազար

3. Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով ու ածանցներով՝

քար, հող, դաս, տուն, երկար, հերոս, սխալ

ային, արան, ավոր, անք, ավուն

քարային, հողային, դասարան, տնային, երկարավուն, հերոսային,

4. Բառաշարքից առանձնացրո՛ւ  հոդակապ ունեցող բառերը(կան բառեր, որոնցում հոդակապ չկա)։ Հոդակապ ունեցող բառերում գունավորի՛ր արմատները և հոդակապը։

Օրինակ՝ Հյուրախաղ հյուր+ա+խաղ

Օձ + աձ + ուկ, լայն + ա +րձակ, մրգ+ա+հյութ,փորձ+ա+նոթ, հող+ա+գունդ, արծ+ա+թագործ,նախշ+ա+զարդ, ալր+ա+ղաց, հայ+ա+զգի, ծաղկ+ա+փոշի, նույն+արմատ, ծառ+ա+տունկ:

5. Լրացրո՛ւ մեկից ավելի արմատ և ածանց ունեցող (բարդածանցավոր) բառերի շարքը:

  • Սառնասրտություն, կիսագնդային, հեռախոսավարուհի, դասընկերուհի գրատախտակ ճանապարհորդություն նավաբեկություն:

6. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:

  • Խիտ սաղարթներ  ունեցող- սաղարթախիտ, գեղեցիկ քանդակված- գեղաքանդակ, նուրբ ճաշակով – նուրբճաշակ, լեռնային աշխարհ – լեռնաշխար, բարձր գագաթ ունեցող – բարձրագագաթ, թմբուկ խփել – թմբկահար, սարսափ ազդող – սարսափազդու, ասֆալտով պատված – ասֆալտապատ, դանդաղ սահող – դանդաղասահ, քաղաքին հատուկ քաղաքային:

Հայոց լեզու

56.Բառերը գույգ- զույգ խմբավորի´ր  ըստ օրինակի: Եթե մոտ, նման իմաստ ունեցող բառերը հոմանիշներ են, ինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:

Օրինակ`

բարձր — ցածր,
տալ — վերցնել,
միշտ – երբեք
ձախ – աջ
կորցնել – գտնել
թույլ – ամուր
արթուն – քնած
ընդունել – հրաժարվել
վերջին – առաջին
հանգստանալ – անհանգստանալ, չարչարվել
ոչնչացնել – ստեղծել
անարատ – արատավոր
բացահայտ – գաղտնի
համաձայնել – մերժել
աշխատել – ծուլանալ
վատնել – խնայել

57.Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն – տգեղ, լավ – վատ , մեծ – փոքր, ներքև – վերեև, ուշադիր – անուշադիր, բարեկամ – անծանոթ, աղքատ – հարուստ, կուշտ – անկուշտ, դիտավորյալ – միամիտ, հիշել մոռանալ, վառել մարել, դրական – բացասական, հրաժեշտ տալ – ողջունել, հյուսել արձակել, թույլատրել առքելել, ընկնել – բառձրանալ, գումարել – հանել, թափթփել հավաքել, պապանձվել – շատախոսել, գիշեր առավոտ, ելք – մտնել , ավարտել սկսել, օգնել չօգնել, արագացնել – դանդաղեցնել:

58. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում. անշարժ կենդանին անհետանում է նրանց աչքից:

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լի է  միջատներով:

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե լռության, այլ աղմուկի աշխարհ է:

69. Ընդգծված բառերի և արտահայտությունների փոխարեն փակագծերում տրվածներից մեկը գրի´ր:

Որ խոսքը կարճեր, ավելորդ բաներ չէր ասի: (Կարճ կապեր, երկար չէր)

Պարանը կարճ էր, աշտարակի ծայրին չհասավ: (Կարճ կապեր, երկար չէր)

Գլուխը կախ էր ու սիրտը կոտրված: (Խոնարհ էր, իջեցներ)

Դույլը ջրհորը կախեր թե չէ, թզուկը հայտնվելու էր: (Խոնարհ էր, իջեցներ)

Դռան ժանգոտ փակի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց: (Կողպեքի, ծածկի)

Եթե պատուհանը փակի, ցուրտ չի լինի: (Կողպեքի, ծածկի)

70. Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանում:

Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)

Հեռվում երևացողը  նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Քաղաքում կային այգիներ:  (ի՞նչ, ինչե՞ր)

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)

Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)

Ձեր տղան էր եկել: (ո՞վ, ովքե՞ր)

Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Տղան փետուրնևրից սարքել էր նետեր:  (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Ուսումնասիրվող արհեստների ցանկ՝

  • Շերամապահություն
  • Դարբնություն
  • Քարտաշություն
  • Խաչքարագործություն
  • Մետաղագործություն՝ ոսկերչություն-արծաթագործություն
  • Զինագործություն
  • Հյուսնություն t
  • Կոշկակարություն
  • Ծաղկավաճառություն
  • Գինեգործություն
  • Ասեղնագործություն